Տնտեսություն 

Հայտնի է՝ Սպայկա ընկերության վնասի չափը

analitik.am

Վրաստանի տարանցիկ գոտում առկա կուտակումների հետեւանքով միայն «Սպայկա» ընկերության կրած վնասը նոչեմբերի 20-ի դրությամբ կազմում է ավելի քան 1 մլրդ դրամ։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ընկերությունը։

Այս պահին Վրաստանի տարանցիկ գոտում միայն Սպայկա ընկերության բեռնատարները թվով 150-ն են, որոնք 20 օրից ավել արդեն կանգնած վիճակում են գտնվում: Իսկ ընդհանուր առմամբ, հայկական բեռնատարների թիվն ավելի քան 3.000-ի է հասնում:

Նշենք, որ Ղրիմի կամրջի պայթյունից հետո՝ ռուս–վրացական սահմանին խստացվել են մեքենաների ստուգումներն ու կրճատվել մեքենաների թողունակությունը, որի հետեւանքով մեծ վնասներ են կրում արտահանող ընկերությունները, այդ թվում՝ միրգ, բանջարեղեն, ծաղիկ, ձկնեղեն, կաթնամթերք և այլն։

Նույն շարքից