Միջազգային 

Պեսկովը խոսել է ՀԱՊԿ-ի կազմալուծման փորձերի մասին

analitik.am

ՀԱՊԿ–ի կազմալուծման փորձերը միշտ էլ եղել են և կշարունակվեն, սակայն չնայած անդամ երկրների միջև առկա դժվարություններին և հակասություններին՝ միավորումը ցույց է տվել իր արդյունավետությունը։ Այս մասին «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման շրջանակում Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Միշտ էլ եղել են ՀԱՊԿ–ի կազմալուծման փորձերը։ Դրանք շարունակվելու են նաև հետագայում։ Ամեն դեպքում, այժմ մենք տեսնում ենք, որ չնայած բոլոր դժվարություններին, չնայած անդամ երկրների միջև հնարավոր հակասություններին, ամեն դեպքում կառույցը պահանջված է։ Այն ամբողջությամբ ցուցադրել է իր պահանջվածությունն ու արդյունավետությունը։ Նկատի ունենք Ղազախստանում իրավիճակի կարգավորումը»,– ասել է Պեսկովը։

Նույն շարքից