Միջազգային 

Սիրիական բանակը հավելյալ ուժեր է ուղարկել Հալեպի հյուսիս՝ թուրքական զորքը հետ մղելու համար

analitik.am

Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը ռազմական ուժեր և զրահատեխնիկա է տեղափոխել Այն ալ Արաբ քաղաք, որը գտնվում է Հալեպի նահանգային կենտրոնից 150 կմ հյուսիս-արևելք։ Այս մասին Al Watan թերթին հայտնել է սիրիական ռազմական աղբյուրը։

Նրա խոսքով՝ առնվազն 20 տանկ և զրահափոխադրիչներ է ժամանել այն տարածք, որտեղ տեղակայված են կառավարական ուժերը, մատակարարվել է հրետանի և ծանր գնդացիրներ Ուժեղացման և զրահատեխնիկա տեղակայելու որոշումն ընդունվել է թուրքական զորքերի և սիրիական զինված ընդդիմության ուժեղ գնդակոծությունից հետո, որոնք ավելի քան 40 հրետանային հարված են հասցրել Այն ալ Արաբ և Թել Ռիֆաաթ քաղաքների ծայրամասերին։

Ավելի վաղ թուրքական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Մենեգի ռազմական օդանավակայանը, որտեղ տեղակայված է սիրիացի զինվորականների և քուրդ զինյալների պաշտպանության առաջնագիծը:

Նոյեմբերի 22-ին Ռաքքա նահանգում սիրիական բանակի խմբավորումն ուժեղացվել է։ Զրահամեքենաներով և ծանր զինատեսակներով շարասյունը շարժվել է դեպի Այն Իսա քաղաք, որը գտնվում է ռազմավարական մայրուղու վրա, որը կապում է Սիրիայի արևելյան և արևմտյան շրջանները:

Ավելի վաղ Հասաքե նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Թել Թամեր շրջան են ուղարկվել նոր ուժեր՝ թուրքական հնարավոր ներխուժումը հետ մղելու համար։

Նույն շարքից