Հայաստան 

Ջրանջատումներ՝ Երևանի մի շարք հասցեներում

analitik.am

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 28-ին

  • ժամը 10:30-13:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Արաբկիր 33, 35, 37, 38, 39, Վահագն Դավթյան փողոցների, Բաբայան 22, 22/1 շենքերի ջրամատակարարումը:
  • ժամը 11:00-20:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կարա Մուրզա, Լազո, Կաշեգործներ, Դեղատուն, Նորագյուղ, Թ. Գրիգոր Լուսավորիչ, Բրյուսով, Լեո, Արգիշտի, Գետառ, Ն. Բունիաթյան, Վ. Սարգսյան փողոցների, Արշակունյաց 2, Զաքյան 1 նրբանցքների, Պարոնյան 1-16, Արշակունյաց 1-36/5, Մաշտոց 1-10, 15, Ագաթանգեղոս 1-7, Իսրայելյան 21, 34-39, Խորենացի 1-29, Զաքյան 1-10 շենքերի ջրամատակարարումը:
  •  ժամը 11:30-20:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոն 31, 35 շենքերի ջրամատակարարումը:
  • ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրո 6-18/1, Ահարոնյան 5-12/5, Կ.Ուլնեցի 66-66Ա, Դավիթ Անհաղթ 23-23/1 շենքերի ջրամատակարարումը:
  • ժամը 11:30-15:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կիևյան 4, 6 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նույն շարքից