Հասարակություն Տեսանյութեր 

Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է դպրոցականը դիտավորյալ կոտրում կանգառասրահը

analitik.am

Չարենցավանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է դպրոցականը դիտավորյալ կոտրում կանգառը, այնուհետև ծնողի հետ հեռանում.

«Այս տեսախցիկը ֆիքսել է 3-րդ դպրոցի հարակից կանգառի կոտրման պահը։ Աշակերտը մի քանի անգամ հարվածում է կանգառին՝ մինչև ջարդելը, հետո՝ ծնողի հետ հեռանում։ Այսուհետև համայնքապետարանը նման դեպքերում այլ գործելակերպ է որդեգրելու։ Երկուշաբթի մենք կդիմենք ոստիկանություն և կպահանջենք մեղավորներին փոխհատուցել համայնքային գույքին դիտավորյալ հասցված վնասը։ Մեծ թե փոքր՝ մենք պատասխանատու ենք մեր համայնքի բարեկեցության համար»:

Նույն շարքից