Միջազգային 

Թուրքիան նախապատրաստվում է ցամաքային գործողության Սիրիայում

analitik.am

Թուրքական մամուլի հաղորդմամբ՝ Անկարան շարունակում է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել Սիրիայի հյուսիսում 30 կմ-ոց անվտանգության գոտի ստեղծելու նպատակով։

Նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերի առաջին թիրախը Սիրիայում լինելու են Այն էլ Արաբ (Քոբանի), Մանբիչ և Թել Ռըֆաթ քաղաքները:

Իշխանամետ «Sabah» լրատվամիջոցը տեղեկացրել է, որ Թուրքիայի զինված ուժերը զինտեխնիկա են ուղարկում Սիրիայի հետ սահման: Աղբյուրը նաև զինտեխնիկայի տեղափուխումը հավաստող լուսանկարներ է հրապարակել:

Հաղորդվում է նաև, որ «Սիրիայի ազատ բանակ» (ÖSO) կոչվող հակակառավարական զինված ընդդիմադիր խմբավորումը (ֆինանսավորվում է Թուրքիայի կողմից-խմբ.) վերջին նախապատրաստական աշխատանքներն է իրականացնում: Խմբավորումը սովորաբար թուրքական բանակի հետ մասնակցում է Սիրիայում իրականացվող ցամաքային ռազմական գործողություններին:

Նույն շարքից