Հայաստան 

Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 21-27-ն իջել է 1 սմ-ով

analitik.am

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.33մ (27.11.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 10 սմ-ով։

2022 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ իրականացվել է հունիսի 3-ից սեպտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում և ընդհանուր ջրառի չափաքանակը կազմել է 165․063մլն. մ³

Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 27-ը ներառյալ՝ 159.910մլն. մ³:

Նույն շարքից