Հասարակություն Պատահարներ 

Գլխավոր դատախազության ավտոմեքենան վթարի է ենթարկվել. դատախազության պարզաբանումը

analitik.am

Գլխավոր դատախազության ավտոմեքենան ընթացել է գլխավոր ճանապարհով՝ թույլատրելիից ցածր արագությամբ։ Ֆեյսբուքյան էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը․

«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ գործընկերներ,

Տեղեկացնեմ, որ Գլխավոր դատախազության ավտոմեքենան այսօր, ժամը 16:10-ի սահմաններում, գլխավոր ճանապարհով՝ Հանրապետության փողոցով, թույլատրելիից ցածր արագությամբ, ընթացել է և մուտք գործել խաչմերուկ, երբ նույն պահին երկրորդական ճանապարհից՝ Բուզանդ փողոցից, խաչմերուկ է մուտք գործել Nissan մակնիշի ավտոմեքենան և առաջամասով բախվել է գլխավոր ճանապարհով ընթացող՝ Գլխավոր դատախազության ավտոմեքենայի աջ կողային մասին:

Տուժածներ չկան»,-գրել է Մարտիրոսյանը:

Նույն շարքից