Քաղաքականություն 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով Աննա Վարդապետյանը հանդես կգա հրապարակային հայտարարությամբ

analitik.am

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանդես կգա հրապարակային հայտարարությամբ, այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Անհրաժեշտության դեպքում Գլխավոր դատախազությունը հանդես կգա հրապարակային հայտարարությամբ», - ի պատասխան Aysor.am-ի հարցմանը՝ նշեցին Գլխավոր դատախազությունից։

Նշենք՝ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ դեկտեմբերի 6-ից նախատեսվող ԱԺ հերթական քառօրյայի ընթացում ՀՀ գլխավոր դատախազը կգնա խորհրդարան։

Նշենք նաև, որ օրեր առաջ լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չէր բացառել, որ ՀՀ գլխավոր դատախազը կգա Ազգային ժողով ու «Հայաստան» խմբակցությունից երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսի:

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ երեք պատգամավորն են՝ Սեյրան Օհանյանը, Արմեն Չարչյանն ու Վահե Հակոբյանը։

Նույն շարքից