Հայաստան 

Սիսիան-Քաջարան ճանապարհը մաքրվել է պայթած արկերի հրթիռների մնացորդներից

analitik.am

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետների կողմից նոյեմբերի 15-ից 27-ը Հյուսիս-հարավ ճանապարհի ներդրումային ծրագրի շրջանակներում Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման աշխատանքների անվտագությունն ապահովելու նպատակով իրականացվել են պայթուցիկ զինամթերքի հայտնաբերման և մաքրման աշխատանքներ։

Կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից  հայտնում են, որ Իշխանասար–Նորավան–Աղիտու–Վաղատին բնակավայրերի տեղամասում իրականացված մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են պայթած արկերի հրթիռների մնացորդներ։

Տեղամասն ամբողջությամբ մաքրվել և հանձնվել է ճանապարհի շինարարական աշխատանքները վերահսկող կազմակերպության ներկայացուցիչներին։

Նույն շարքից