Միջազգային 

Էրդողանի և Ասադի հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս. թուրքական ԶԼՄ

analitik.am

Շուտով կարող է տեղի ունենալ Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Թայիփ Էրդողանի և Բաշար Ասադի հանդիպումը, որի կազմակերպման համար ընթանում է «կուլիսային դիվանագիտություն»: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի՝ այդ մասին հրապարակում ունի Hürriyet թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին, որը մոտ է կառավարական շրջանակներին։

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Կըլինը հոկտեմբերին հայտարարել էր, որ Ռուսաստանն առաջարկում է միջնորդել Էրդողանի և Ասադի հանդիպում կազմակերպելու համար: Ինքը՝ Էրդողանը, նոյեմբերի կեսերին ասել էր, որ Անկարան կարող է գնահատել այս առաջարկը, երբ ժամանակը գա, քանի որ քաղաքականության մեջ «վիրավորանք» չի լինում։ Ավելի ուշ Սելվին գրել է, որ Էրդողանի ու Ասադի հանդիպումը կարող է կայանալ Ռուսաստանում՝ ՌԴ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։

«Նախագահ Էրդողանը մի քանի անգամ ասել է, որ կարող է հանդիպել նաև Ասադի հետ: Երկու առաջնորդների հանդիպման ուղղությամբ կա կուլիսային դիվանագիտություն: Կարծում եմ, որ այս հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակում: Էրդողանն ասել է «Ապագայում ինչպես եղավ Եգիպտոսի հետ, նույնը կարող է լինել Սիրիայի հետ։ Քաղաքականության մեջ նեղանալ չկա» և բաց  պետք է պահել երկխոսության դուռը»,-գրել է Սելվին։

Նույն շարքից