Միջազգային 

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները քննարկում են անձնագրերով սահմանը հատելու հնարավորությունը. Էրդողանի խոսնակ

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև գործընթացը դրական է ընթանում: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:

«Այս ամսվա սկզբին սահմանին տեղի ունեցավ տեխնիկական պատվիրակությունների հանդիպում»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ երկու երկրների հատուկ ներկայացուցիչները կանոնավոր կապի մեջ են, քննարկում են տարբեր հարցեր, այդ թվում՝ անձնագրերով սահմանը հատելու հնարավորությունը, քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել առաջիկայում։

Հայտարարելով, որ իրենք ցանկանում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հիմք ստեղծել՝ Քալընը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացը պետք է ընթանա առողջ ճանապարհով։

Նույն շարքից