Ռազմական 

Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ կիրառվել է նաև ականանետ․ ՊՆ

analitik.am

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 23:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաեւ ականանետ:

Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայկական կողմը կորուստներ չունի:

Նոյեմբերի 30-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Նույն շարքից