Հայաստան 

Սյունիքում ձյուն է տեղում, Տավուշի ավտոճանապարհներին մառախուղ է

analitik.am

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Մեղրիի, Հրազդանի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Գորիսի և Թումանյանի տարածաշրջաններում՝ անձրև։

Տավուշի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 200 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Նույն շարքից