Հասարակություն Պատահարներ 

70-ամյա վարորդը Opel-ով «Մեգա մոլ» առևտրի կենտրոնի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

analitik.am

Այսօր` նոյեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։  Կոտայքի մարի բնակիչ՝ 70-ամյա Արման Վ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգա մոլ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցւ չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի  չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադի կողմից տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանաար Արտակ Մանուկյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ  պարեկ Ռազմիկ Ղարիբյանն ու պարեկ Նորայր Սարգսյանը։

Վրաերթի մասին տեղեկությունը պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով Ա. Հարությունյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Նույն շարքից