Հասարակություն 

Արտակարգ դեպք Արաբկիրի թաղապետարանում․ ոստիկանություն ահազանգողն աշխատակազմի առևտրի ծառայությունների և գովազդի բաժնի պետն է

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ նոյեմբերի 24-ին Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրում տեղի ունեցած միջադեպի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 10։20-ին Երևանի բնակիչ Հակոբ Գրիգորյանը ահազանգել է Արաբկիրի ոստիկանություն և հայտնել, որ մի քաղաքացի առանց թույլտվության՝ մուտք է գործել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իր աշխատասենյակ, դրսևորել ոչ ադեկվատ պահվածք, իր հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, կոպիտ կերպով խախտել թաղապետարանի բնականոն աշխատանքը։

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազոր Ղահրամանյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին հանդիսանում է Երևանի բնակիչ 31-ամյա Գուրգեն Թադևոսյանը, ում քրեական հետախույզները Նաիրի Զարյան փողոցում հայտնաբերել և ներկայացրել են Արաբկիրի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Հ․ Գրիգորյանը Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի առևտրի ծառայությունների և գովազդի բաժնի պետն է։

Նույն շարքից