Միջազգային 

Իրանում գնդակահարել են ֆուտբոլի երկրպագուին

analitik.am

Իրանում ոստիկանները գնդակահարել են ֆուտբոլի երկրպագու Մեհրան Սամակին, որը տոնում էր Իրանի հավաքականի աշխարհի առաջնությունում հետագա պայքարից դուրս մնալը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Ինչպես հաղորդում է պարբերականը, նոյեմբերի 29-ին 27-ամյա ֆանատը Իրանի պարտությունից հետո փողոցում սկսել է մեքենայից ձայնային ազդանշաններ տալ և տոնել Իրանի հավաքականի պարտությունը, ինչի պատճառով ոստիկանները փողոցում նրան գնդակահարել են։ Գլխի հատվածում ստացած հրազենային վիրավորումից Սամակը տեղում մահացել է։

Նույն շարքից