Քաղաքականություն 

Կլինի ճաք, կլինի անցք, քաղաքապետարանը կվերականգնի․ ԿԳՄՍ նախարարի արձագանքը՝ ամանորյա զարդարանքի համար պատմական հուշարձանները վնասելուն

analitik.am

Ամանորյա միջոցառումներին պատրաստվելիս կազմակերպիչները վտանգել են Կառավարության շենքը, Պատմության թանգարանի շենքը և այլ կից պատմական հուշարձաններ։

Այս առնչությամբ այսօր լրագրողները ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին հարցրեցին, թե ինչո՞ւ է այդպես կատարվում աշխատանքը, ինչո՞ւ են վնասվում շենքերը ամարոնյա լույսերի համար։

Վահրամ Դումանյանն ասաց, որ Երևանի քաղաքապետարանի դաշտում է խնդիրը, քաղաքապետարանը պարտավորվել է, որ եթե որևէ վնաս լինի, հարյուր տոկոսով կվերականգնի։

«Այս ամենը ժամանակավոր երևույթ է, այնպես, որ ժամանակավոր զարդարանքների համար նախարարությունը հատուկ գիտամեթոդական նիստով  դա չի քննարկվում, իսկ քաղաքապետարանը պարտավորված է, և վստահ եմ, որ կանի, կվերակագնի։ Կլինի ճաք, կլինի անց, քաղաքապետարանը կվերականգնի»։

Նույն շարքից