Միջազգային 

ԵԱՀԿ-ում քննարկման կդրվի ՌԴ-ի դեմ հատուկ տրիբունալի վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկը

analitik.am

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը խոստացել է ԵԱՀԿ քննարկմանը ներկայացնել Եվրահանձնաժողովի առաջարկը՝ ստեղծել միջազգային դատարան՝ Ռուսաստանին Ուկրաինայում գործողությունների համար պատժելու նպատակով։ Բորելի մամուլի ծառայությունը հինգշաբթի տարածել է Լեհաստանի Լոձ քաղաքում ԵԱՀԿ երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ արած նրա հայտարարությունը։

«Այսօր երեկոյան հանցանքների համար Ռուսաստանի պատասխանատվության հարցով հանդիպման ժամանակ ես կներկայացնեմ ԵՄ-ի առաջարկը՝ աջակցելու Հաագայի Միջազգային քրեական դատարանին, որն արդեն քրտնաջան աշխատում է, ինչպես նաև աջակցել Ուկրաինայի գլխավոր դատախազությանը հանցագործությունների մասին ապացույցներ հավաքելու հարցում, ինչպես նաև Ուկրաինայում ռազմական հանցագործություններով զբաղվող հատուկ տրիբունալի ստեղծմանն աջակցելու համար»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է նա։

Նա նաև կոչ է արել Ռուսաստանին «վճարել»՝ ընդգծելով, որ ԵՄ-ն արդեն արգելափակել է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի 300 միլիարդ եվրոյի պահուստները, ինչպես նաև ռուս ձեռնարկատերերի 20 միլիարդ եվրոյից պակաս մասնավոր ակտիվները, բայց ԵՄ առաջարկը բանակցությունների սեղանին է»:

Նույն շարքից