Հասարակություն 

Ինչո՞վ են տարբերվում այսօրվա քանդարար-դավաճաններն իրենց ադրբեջանցի և թուրք եղբայրներից. Ավետիք Իշխանյան

analitik.am

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երբ ճամփորդում ես Հայաստանի պատմական վայրերով, զարմանում ես, տեսնելով պատմական հուշարձանների պատերն ապականված, տարբեր քեֆչի-տգետների անուննեով, գրառումներով․ «Գ+ Լ=ՍԵՐ» և այլ գռեհկաբանություններ։

Փաստորեն, այդ տգետ, անհայրենիք քեֆչիները Հայաստանում եկել են իշխանության և ապականում են արդեն Երևանի ճարտարապետական կոթողները, անցքեր բացելով, սեպեր խփելով թամանյանական շենքերին։ Հետո էլ բողոքում ենք, որ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական հուշարձանները։

Ինչո՞վ են տարբերվում այսօրվա քանդարար-դավաճաններն իրենց ադրբեջանցի և թուրք եղբայրներից»։

Նույն շարքից