Ռազմական 

Սուրեն Պապիկյանը զորամաս է այցելել

analitik.am

Դեկտեմբերի  1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ, այցելել է ՊՆ N  զորամաս: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Շրջելով զորամասում և ծանոթանալով շենքային ու կենցաղային, վերջերս վերանորոգված մարզասրահի և ճաշարանի պայմաններին, պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ծառայության կազմակերպմանը, նախատեսված մարտավարամասնագիտական միջոցառումների կատարման ընթացքին:

Զրուցելով զինանձնակազմի հետ և լսելով նրանց խնդիրները, նախարար Պապիկյանը մանրամասներ է ներկայացրել պաշտպանական ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքի վերաբերյալ։

Նույն շարքից