Դեկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից, և հետևաբար փոքրանում է ցերեկվա տևողությունը:
Մթնոլորտի շրջանառության մեջ հանրապետության տարածքում հիմնականում գերակշռում են հյուսիսային լայնություններից ներթափանցող ցուրտ օդային հոսանքները։ Հատկապես սաստիկ սառնամանիքներ են դիտվում, երբ ներխուժող ցուրտ օդը մեր երկիր է գալիս Արևմտյան Սիբիրի կամ Սկանդինավիայի շրջաններից։
Ձմռան ամենացուրտ ամիսը հունվարն է, սակայն ձմեռների 18-20% դեպքում ամենացուրտը եղել է դեկտեմբերը: Որպես կանոն դեկտեմբերի ամենացածր ջերաստիճանը դիտվում է ամսվա երրորդ տասնօրյակում։
Օդի հարաբերական խոնավությունը դեկտեմբերին բավականին բարձր է` 70% և ավելի:
Տեղումների միջին քանակը կազմում է 38մմ:
Տեղումները հիմնականում դիտվում են ձյան տեսքով: Լեռնային գոտիներում ձյան ծածկի բարձրությունը հասնում է 20-30սմ, իսկ հանրապետության տաք շրջաններում դեկտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակում կայուն ձնածածկ չի գոյանում:
Հիմնականում գերակշռում է անդորր եղանակը, քամու մեծ արագություններ դիտվում են լեռներում և լեռնանցքներում: Առավելագույն արագությունները հասնում են մինչև 18-20մ/վ, պոռթկումները` 25մ/վ:
Դեկտեմբերը բնութագրվում է հաճախակի մառախուղներով:
Դեկտեմբերի 21-ին տեղի է ունենում ձմեռային արևադարձը, երբ հյուսիսային կիսագնդում դիտվում է ամենաերկար գիշերը և ամենակարճ ցերեկը, որից հետո ցերեկվա տևողությունը սկսում է աստիճանաբար մեծանալ։
Դեկտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է․










