Հասարակություն 

Հայ-ադրբեջանական բանակցություններն ընթանում են Արցախը հանձնելու տեխնիկական հարցերի շուրջ. Սուրեն Սարգսյան

analitik.am

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հասկանալի է չէ՞, որ հայ-ադրբեջանական բանակցություններն ընթանում են Արցախը հանձնելու տեխնիկական հարցերի շուրջ»:

Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Պրահայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթի մասին, մասնավորապես հայտարարել էր.

«Նրանք փաստաթուղթ են ստորագրել, որում նշվում է, որ սահմանազատման գործընթացի և խաղաղության պայմանագրերի համար հիմք պետք է ընդունվեն ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի համաձայն ճանաչված սահմանները: Իսկ Ալմա-Աթայի հռչակագրում ասվում է, որ բոլոր միութենական հանրապետությունները կազմում են Անկախ Պետությունների Համագործակցությունը և հաստատում են սահմանների անձեռնմխելիությունը։ Այն սահմանները, որոնք կային միութենական հանրապետությունների միջև, այսինքն՝ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ակնհայտորեն մտնում էր Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ»։

Լավրովի խոսքով, երբ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու պարոն Միշելի կողմից հաստատվել է Ալմ-Աթիի համաձայնագրի ճանաչումն առանց ինչ-որ վերապահումների, ապա դա հեշտացնում է հետագա գործը, քանի որ լուծում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի վերաբերյալ մոտեցումը։

«Եվ իզուր չէ, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում խոսում է ոչ այնքան կարգավիճակի, որքան Ղարաբաղում հայ բնակչության իրավունքների ապահովման անհրաժեշտության մասին։ Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, նրանք պատրաստ են քննարկել,  տրամադրել իրավունքների բոլոր երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները։ Ոչ ոք այլևս չի հիշում Մինսկի խմբի մասին. Երբեմն Հայաստանում ինչ-որ քաղաքական գործիչ ասում է՝ ինչո՞ւ Մինսկի խումբը... Նրան հուղարկավորել են ֆրանսիացիներն ու ամերիկացիները։ Այնպես որ, այդ հարցում մենք որևէ կապ չունենք»,-ասել է Լավրովը։

Նույն շարքից