Միջազգային 

Մոտենում ենք ընդունելի տարբերակին. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հուսով է, որ կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ

analitik.am
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ փորձագետները մոտ են Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ համաձայնագրին, որ ընդունելի կլինի և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի համար: Տեղեկությունը հայտնում է «Bloomberg» գործակալությունը։
«Մենք մոտենում ենք մի բանի, որը կարող է ընդունելի լինել»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը:
Գրոսին հուսով է, որ բանակցությունների առաջընթացին նպաստելու համար առաջիկայում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Նա նաև նշել է` ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն չունի, որ ռուսական ուժերն իբր պատրաստվում են լքել ԱԷԿ-ը:
Նշենք, որ ըստ լրատվամիջոցների` ուկրաինական «Էներգոատոմի» նախագահ Պյոտր Կոտինը հայտարարել է, թե ՌԴ զինվորականները իբր պատրաստվում են լքել Զապորոժիեի ատոմակայանը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այդ լուրը և վստահեցրել, որ Էներգոդարը և Զապորոժիեի ԱԷԿ-ը լքելու որևէ նախանշան չկա։

Նույն շարքից