Քաղաքականություն 

Հայաստանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Ալեն Սիմոնյան

analitik.am

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ունեցած ելույթում հայտարարել է, թե Հայաստանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, բայց մտահոգված է կազմակերպության պահվածքով։ Ըստ Սիմոնյանի՝ տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի տարածքը ՀԱՊԿ-ի համար հավասար ռազմավարական նշանակություն չունի, այն դեպքում, երբ մեծ ուշադրություն է դարձվում արևելաեվրոպական տարածաշրջանին և Կենտրոնական Ասիային։

«Հայաստանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, սակայն Երևանը մտահոգված է կազմակերպության` ՀՀ-ի նկատմամբ վերաբերմունքով,- ասել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով,-Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով զոհեր ենք ունենում։ ՀԱՊԿ-ի որոշակի պասիվությունը, ինչպես նաև մեր առանձին դաշնակիցների պաշտոնական հայտարարությունները պատճառ դարձան, որ կազմակերպության վերաբերյալ հասարակական տրամադրություններն էական փոփոխությունների ենթարկվեն Հայաստանում»։

Նույն շարքից