Միջազգային 

Բայրամովը հայտնել է, թե ինչ ժամկետում կարող է տեղի ունենալ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցությունների երրորդ փուլը

analitik.am

«Ադրբեջանը պատրաստել և Հայաստանին է ներկայացրել խաղաղ կարգավորման համաձայնագրի նախագիծ, հանրապետությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև այս տարվա ավարտը», -երկուշաբթի այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Ադրբեջանը հինգ հիմնարար սկզբունքների հիման վրա պատրաստել է պայմանագրի նախագիծ և ներկայացրել հայկական կողմին, որից հետո տեղի է ունեցել բանակցությունների երկու փուլ: Տեղեկացնեմ նաև, որ մեկնաբանությունների երրորդ փաթեթը ադրբեջանական կողմից արդեն ներկայացվել է հայկական կողմին, և մենք կարծում ենք, որ հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների երրորդ փուլն անցկացնել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ»,- հայտարարել է Բայրամովը։

«Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նույն շարքից