Քաղաքականություն 

Վաղը կմեկնարկի ԱԺ հերթական նստաշրջանը. օրակարգում 23 հարց է

analitik.am

Ազգային ժողովի խորհուրդը դեկտեմբերի 5-ին գումարել է նիստ, որը վարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 23 հարց:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ դեկտեմբերի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել են նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման տեւողությունը սահմանվել է մինչեւ երկու ժամ:

Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի 020-Ա որոշման մեջ:

Նույն շարքից