Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (խորհրդարան) բյուջեի քննարկումների ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների միջեւ, խորհրդարանականներից մեկը գլխի վնասվածքով հոսպիտալացվել է, հայտնում է «Sputnik Թուրքիան»։
«Բյուջեի շուրջ բանակցությունների երկրորդ օրը խորհրդարանի ընդհանուր ժողովում լարվածություն է առաջացել։ Պատգամավորների միջեւ բանվեճը վերածվել է կոնֆլիկտի։ Iyi-ի («Լավ կուսակցություն») անդամ Հուսեյն Օրսը հոսպիտալացվել է ծեծկռտուքի ժամանակ ստացած գլխի վնասվածքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Խորհրդարանի փոխխոսնակ Հայդար Աքարը, որը նախագահել է նիստում, այս վիճաբանությունից հետո 10 րոպեով ընդհատել է նիստը։