Իրավական 

Շտապօգնության բժշկի մոտ հայտնաբերվել է «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց

analitik.am

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ նոյեմբերի 29-ին ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկված Երևանի բնակիչ 25-ամյա Ա․Հ․-ի նկատմամբ։

Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի, այդ օրը Հրազդանի կիրճից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմքով ձերբակալվել և ոստիկանության Մալաթիայի բաժին է տեղափոխվել Ա․ Հ․-ն։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մոխրացված հետքերով կաթուցիչ, ընդհանուր՝ 4․05 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածով։ Ա․Հ․-ն հայտնել է, որ իր մոտ հայտնաբերվածը հանդիսանում է «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց, և այն իր օգտագործման համար է։

Տղամարդը ոստիկանությունից ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին, որտեղից էլ բաց է թողնվել։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ա․Հ․-ն հայտնել է, որ ինքը մարզերում գործող բժշկական կենտրոններից մեկի շտապօգնության բժիշկ է։

Նույն շարքից