Հասարակություն 

Ողբերգական դեպք․Գյուղերից մեկի բնակչի տանը հայտնաբերվել է տղա երեխայի դի

analitik.am

Կոտայքի մարզի Նաիրի վարչական տարածքում գործող պոլիկլինիկաներից մեկից նոյեմբերի 29-ին,  ժամը 12։30-ին հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ հայտնաբերել են տղա երեխայի դի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 6-ամյա Դավիթ Գ-ն է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Մայրն էլ հայտնել է, որ երեխան տանը իր տան անդամների ներկայությամբ հանկարծամահ է եղել։

Նույն շարքից