Հասարակություն 

41-ամյա կինն ինքնասպան է եղել. shamshyan.com

analitik.am

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում «Վարդենիս» ԲԿ-ից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասի տներից մեկը, որտեղ նկուղում հայտնաբերել են կնոջ կախված դի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 41-ամյա Անուշ Հ-ն էր, ով տան նկուղի մուտքի վերևի ամրանից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Նույն շարքից