Բարի օր Քաղաքականություն 

Եվրահանձնաժողովը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ներկայացրել

analitik.am

Եվրահանձնաժողովը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթն է ներկայացրել։ Մասնավորապես, ԵՀ-ն առաջարկում է պատժամիջոցների ցանկում ավելացնել եւս գրեթե 200 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց։

Նրանց թվում են ռազմարդյունաբերական համալիրի սպաներ եւ ձեռնարկություններ, Պետդումայի եւ Դաշնության խորհրդի պատգամավորներ, նախարարներ, նահանգապետներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ եւ ուրիշներ։

Բացի այդ, Եվրահանձնաժողովն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել եւս երեք ռուսական բանկերի նկատմամբ, ներառյալ՝ Համառուսաստանյան տարածաշրջանային զարգացման բանկի հետ գործարքների ամբողջական արգելքը։

Փաթեթը նախատեսում է նաեւ արտահանման սահմանափակումներ ներդնել հատկապես երկակի նշանակության ապրանքների համար։ Սա ներառում է հիմնական քիմիական նյութերը, նյարդապարալիտիկ նյութերը, էլեկտրոնիկան եւ ՏՏ բաղադրիչները:

Չորրորդ՝ ԵՄ-ն ցանկանում է արգելափակել Ռուսաստանի հասանելիությունը բոլոր տեսակի դրոններին եւ անօդաչու թռչող սարքերին: «Մենք առաջարկում ենք արգելել անօդաչու թռչող սարքերի շարժիչների ուղղակի արտահանումը Ռուսաստան եւ արտահանումը ցանկացած երրորդ երկիր, ինչպիսին Իրանն է, որոնք կարող են անօդաչու սարքեր մատակարարել Ռուսաստանին»,- ասել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

«Մենք նաեւ հարված կհասցնենք ռուսական քարոզչամեքենային՝ եթերից հանելով լրացուցիչ չորս լրացուցիչ ալիք եւ տարածման բոլոր այլ հարթակները»,- ասել է նա։

ԵՄ-ն նաեւ առաջարկում է հետագա տնտեսական միջոցներ ռուսական էներգետիկայի եւ հանքարդյունաբերության ոլորտների դեմ, ներառյալ Ռուսաստանում լեռնահանքարդյունաբերական մեջ նոր ներդրումների արգելքը:

Նույն շարքից