Առողջապահություն 

Առողջապահության նախարարությունը հորդորում է դիմակ կրել

analitik.am

ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է.

«Մեր երկրում, սեզոնայնությամբ պայմանավորված, վերջին 2 շաբաթվա ընթացքում սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդացության ակտիվություն է գրանցվում:
Ակտիվության բարձր ինտենսիվություն կա ինչպես մեր, այնպես էլ Եվրոպական տարածաշրջանի երկրներում։
Առողջապահության նախարարությունը հիշեցնում է` կանխարգելիչ միջոցառումները լավագույն գործիքն են հիվանդության տարածումը կանխելու համար: Հորդորում ենք տարեց մարդկանց և քրոնիկական հիվանդություններով անձանց հանրային վայրերում կրել դիմակ վարակվելուց խուսափելու համար: Սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանների դեպքում կրել դիմակ, հատկապես հանրային տրանսպորտից օգտվելիս, փակ տարածքներում և մարդկանց կուտակումների ժամանակ:
Կանխարգելե՛նք և լինե՛նք առողջ»:

Նույն շարքից