Գլխավոր Միջազգային 

Թեհրանն Ադրբեջանի իշխանություններին հստակ զգուշացրել է

analitik.am

Իրանը շահագրգռված չէ, որ հարևան երկրները դառնան այնպիսի վայրեր, որտեղ Իրանը հաշիվներ է մաքրում Իսրայելի հետ. նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանում Իրանի դեսպան:

«Բանակցություններում, որոնք մենք վարում ենք հարևան և բարեկամ Ադրբեջանի իշխանությունների հետ, հստակ զգուշացրել ենք սիոնիստական ռեժիմի՝ տնտեսական և մշակութային համագործակցության տեսքով ներկայության և ազդեցության հետևանքների մասին: Մենք ասել ենք, որ սիոնիստական ռեժիմը երբեք չի եղել և չի լինելու մուսուլմանական երկրների կառավարությունների բարեկամը, իսկ իսլամական երկրների հետ հարաբերությունների ամրապնդումն ու կարգավորումը այս ռեժիմի հատուկ նախագիծն է՝ պառակտում ստեղծելու մուսուլմանական երկրների միջև։

Իրանը շահագրգռված չէ, որ հարևան երկրները դառնան մի վայր, որտեղ Իրանը հաշիվներ է մաքրում սիոնիստական ռեժիմի հետ։ Բայց եթե Իսրայելը կարծում է, որ մերձենալով Իրանի հարևանների հետ, կարող է անդունդ ստեղծել հարևան մուսուլմանական երկրների միջև և սպառնալ Իրանին իր ներկայությամբ, ապա պետք է իմանա, որ սխալ տեղ է ընտրել դրա համար և անպայման կզղջա»,- ասել է դեսպան Սեյիդ Աբաս Մուսավին:

Նույն շարքից