Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Ադրբեջանը պետք է անհապաղ թույլ տա Լաչինի միջանցքով խաղաղ բնակչության ազատ տեղաշարժը. Եվրահանձնաժողովի պատգամավոր

analitik.am

Ադրբեջանը պետք է անհապաղ թույլ տա Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը։

«Այսօր՝ հունվարի 6-ին, հայերը նշում են Սուրբ Ծնունդը։ Սիրտս ցավում է Լեռնային Ղարաբաղում շրջափակված ավելի քան 100 հազար մարդկանց համար։ Նրանք սննդի և դեղորայքի պակաս ունեն։ Ադրբեջանի կառավարությունը և նրանց համախոհները պետք է անհապաղ թույլատրեն Լաչինում խաղաղ բնակչության անխափան տեղաշարժը», - Twitter-ի իր էջում գրել է Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը։

Նույն շարքից