Գլխավոր Միջազգային 

Իրան-Ռուսաստան հարաբերությունները ռազմավարական են. Էբրահիմ Ռաիսի

analitik.am

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Իրան-Ռուսաստան հարաբերությունները որակել է որպես ռազմավարական և կոչ է արել ամրապնդել երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը։

Ինչպես նշում է ԻՌՆԱ գործակալությունը, Ռաիսին այդ մասին ասել է Թեհրանում Ռուսաստանի նոր դեսպան Ալեքսեյ Դեդովի հավատարմագրերի պատճենն ընդունելու ժամանակ։

Թեհրան-Մոսկվա հարաբերությունները ռազմավարական որակելով՝ Իրանի նախագահն ասել է, որ Իրանը և Ռուսաստանը լավ հիմքեր ունեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ոլորտներում համագործակցության համար։

Անդրադառնալով երկու երկրների միջև աճող դիվանագիտական հարաբերություններին՝ նա կոչ է արել ուժեղացնել Իրան-Ռուսաստան ռազմավարական համագործակցությունը տնտեսական ոլորտում։

Ալեքսեյ Դեդովն իր հերթին կոչ է արել ընդլայնել Իրանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցությունը՝ հավելելով, որ Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական տնտեսական համագործակցությունը արևմտյան երկրներին հիասթափեցրել է պատժամիջոցների քաղաքականություն կիրառելու հարցում:

Նույն շարքից