Ռազմական 

ՌԴ ՊՆ հաղորդագրությունը

analitik.am

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել տեղաշարժը վերականգնելու շուրջ բանակցային գործընթացը։

ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում եւ Լաչինի միջանցքում։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար անընդհատ փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։

Նույն շարքից