Առողջապահություն 

Առողջապահության նախարարության «նորամուծությունն» իրարանցում է առաջացրել սոցցանցերում

analitik.am
Երեխայի հիվանդության պատմագիրը և դրանում կիրառված «չճշտված» եզրույթը, որը վերաբերում է երեխայի սեռին, բացառապես բուժաշխատողների համար է։ Sputnik Արմենիային այս մասին ասացին ՀՀ առողջապահության նախարարությունից` անդրադառնալով երեխայի հիվանդության պատմագրի նոր ձևին, որն այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով։
Երեկվանից այս թեման բուռն քննարկումների առիթ է դարձել սոցցանցերում։ Օրինակ` փաստաբան Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ առողջապահության նախարարը, փաստորեն, կարծում է, որ Հայաստանի երեխաների սեռը կարող է նաև չճշտված լինել։
Բանն այն է, որ երեխայի հիվանդության պատմագրի 21–րդ կետում երեխայի սեռը նշելու համար նախատեսված է երեք տարբերակ` իգական, արական և չճշտված (մինչ գենետիկ քննությամբ սեռի որոշումը)։

Նույն շարքից