Ռազմական 

Հայաստանը քննարկում է հնդկական արտադրության միջին հեռահարության MRSAM զենիթա-հրթիռային համակարգերի ձեռք բերման հնարավորությունը

analitik.am

Հայաստանը քննարկում է հնդկական արտադրության միջին հեռահարության MRSAM զենիթա-հրթիռային համակարգերի ձեռք բերման հնարավորությունը։

Այս մասին հայտնում է հնդկական IDRW պարբերականը։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանը հետաքրքրված է հնդկական հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերմամբ, որպեսզ դրանցով փոխարինի Խորհրդային արտադրության կարճ և միջին հեռահարության ЗРК С-125 «Печора» համակարգերը։

Ինչպես գրում է պարբերականը, հնդկաստանն իր հերթին Հայաստանին առաջարկել է Akash և Akash-NG համակարգեր, ինչը ցույց է տալիս, որ հնարավոր են հետագա բանակցությունների բոլոր հնարավոր տարբերակները։

Նույն շարքից