Ռազմական 

ՌԴ ՊՆ-ն՝ խաղաղապահ զորախմբի գործունեության մասին

analitik.am

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։

Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրականացվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն։

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու շուրջ բանակցային գործընթացը։

Պարեկություն է իրականացվել՝ Մարտունիում, Մարտակերտի շրջանում և Լաչինի միջանցքում։

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մարդասիրական բեռներով բեռնված մեկ ավտոշարասյուն է անցել Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհով։

Նույն շարքից