Միջազգային 

Արևմուտքի և Ռուսաստանի միջև պատերազմն այլևս հիբրիդային չէ, այլ գրեթե իրական. Լավրով

analitik.am

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի «հիբրիդային» պատերազմն արևմտյան երկրների հետ գրեթե վերածվել է «իսկական» պատերազմի։ Այս մասին նա ասել է Հարավային Աֆրիկայի արտգործնախարար Նալեդի Պանդորի հետ բանակցություններից հետո։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

«Երբ մենք խոսում ենք այն մասին, թե ինչ է կատարվում այնտեղ՝ Ուկրաինայում, մենք խոսում ենք այն մասին, որ սա այլևս հիբրիդային պատերազմ չէ, այլ գրեթե իրական, որը Արևմուտքը երկար ժամանակ նախապատրաստում էր Ռուսաստանի դեմ՝ փորձելով ոչնչացնել ռուսական ամեն ինչ՝ լեզվից մինչև մշակույթ, որը դարեր շարունակ եղել է Ուկրաինայում և արգելել մարդկանց խոսել իրենց մայրենի լեզվով»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Հունվարի 18-ին ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունը պատասխան է Արևմուտքի կողմից սանձազերծած «հիբրիդային պատերազմին»։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նաև նախօրեին ասել էր, որ արևմտյան երկրները պրոքսի պատերազմ են վարում Ռուսաստանի դեմ, որը «ներառում է ռազմական գործողություններին անուղղակի մասնակցության և տնտեսական, ֆինանսական, իրավական պատերազմի տարրեր»։

Նույն շարքից