ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թվիթթերի իր միկրոբլոգում գրառում է արել.
Ողջունում ենք ԵՄ որոշումը` ամբողջական քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստան։
Մենք պատրաստակամորեն կհամագործակցենք առաքելության հետ և կաջակցենք դրա գործունեությանը։
Առաքելությունը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը։