Միջազգային 

Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին

analitik.am

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան և Ազգային կանխարգելիչ խմբի անդամներն այցելել են հաստատություններ, որտեղ ապօրինի պահվում են հայ ռազմագերիները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հանդիպումներին մասնակցել են պաշտոնյաներ, բժիշկներ և հոգեբաններ։ Նրանք լսել են հայ ռազմագերիներին, դիտարկվել են նրանց պահման պայմանները՝ խցերի վիճակը, դրանց չափերը, լուսավորությունը, օդափոխությունը, անձնական հիգիենայի պայմանները, բուժօգնությունը, սնունդը։

Նույն շարքից