1. Անգլիացիները սիրում են կրճատումներ. Goodbye-ը հին անգելերենի «God be with ye» նախադասության կարճ տարբերակն է, որը թարգմանաբար նշանակում է «Աստված քեզ հետ», այն օգտագործվել է 14-րդ դարի վերջից, այնուհետև այն երկար տարիների ընթացքում կրճատվել է մինչև «goodbye» տարբերակը: Իսկ ահա so long արտահայտությունը եկել է արաբական «salaam» ողջույնից: Անգլիացուն անծանոթ այս բառը հնչել է որպես «so long», որից էլ առաջացել է so long արտահայտությունը:
2.The quick brown fox jumps over the lazy dog» նախադասության մեջ կարելի է հանդիպել անգլերեն այբուբենի բոլոր տառերը (թարգմանաբար` Արագավազ դարչնագույն աղվեսը թռչկոտում է ծույլ շան շուրջը):
3. «&» նշանը նախկինում անգլերենի այբուբենի տառերից է եղել. այն նշանակում է միավորում:
4. The sixth sick sheik’s sixth sheep’s sick –ը անգլերենի ամենադժվար շուտասելուկն է:
5. Անգլերենի կետադրական նշանները ի հայտ են եկել XV դարում:
6. Անգլերենի ամենաերկար բառն է` pneumonoultramicroscopicsilicovolcanoconiosis, որը շնչառական ուղիների հիվանդության անվանում է:
7. Անգլերենում ամենից շատ օգտագործվում է E տառը, իսկ ամենաքիչը` Q:
8. Հոմանիշների քանակով անգլերենը զբաղեցնում է առաջին հորիզոնականը:
9. Անգլերենում ամենահին բառերն են` town, bad, apple, gold:
10. Անգլերենում կան բավականին հետաքրքիր բառեր, որոնք կարող ես կարդալ և´ աջ, և´ ձախ կողմերից և դրանից բառիմաստի փոփոխություն չի լինում, օրինակ` kayak, racecar, level և այլն: