Միջազգային 

Թուրքիայում իսլամիստները փորձել են ներխուժել Շվեդիայի հյուպատոսարան

analitik.am

Թուրքիայում շարունակվում են բողոքի ակցիաները` ուղղված Շվեդիայում մահմեդականների սուրբ գրքի՝ Ղուրանի հրկիզման դեմ։

Ստամբուլի Բեյօղլու Ասմալըմեսջիթ թաղամասում մի խումբ իսլամիստներ հավաքվել են Շվեդիայի հյուպատոսության մոտ, որտեղ սկսել են մեծարել Ալլահին և մի շարք իսլամական կարգախոսներ հնչեցրել։ Այս խմբից երկու իսլամիստ, անցնելով ոստիկանական պատնեշը, կոտրել են հյուպատոսարանի մուտքի վահանակը։ Վերջիններս ոստիկանության միջամտությամբ հեռացվել են վայրից:

Իսլամիստական ​​թվիթերյան էջերը պնդում են, որ հիշյալ խմբավորումը արմատական ​​​​«Իսլամական Մեծ Արևելքի գրոհայինների ճակատ»-ի (IBDA-C) անդամ է:

Նույնաբովանդակ բողոքի ակցիա է անցկացվել նաև մայրաքաղաք Անկարայում։ Ցուցարարներն այրել են Շվեդիայի դրոշը և սպառնացել, որ «կկտրեն նրա մատը, ով մատ կթափահարի իսլամի վրա»։

Նշենք, որ դանիացի հակաիսլամ ակտիվիստ Ռասմուս Փալուդանը հունվարի 21-ին Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ հրկիզել էր իսլամի սուրբ գիրքը, ինչը բողոքի ակցիաների պատճառ է դարձել Թուրքիայում։

Նույն շարքից