Միջազգային 

Թուրքիայում ռուսներին մերժում են կեցության թույլտվության համար

analitik.am

Անցյալ տարվա դեկտեմբերի 26-ից սկսած Թուրքիա այցելած ՌԴ քաղաքացիներին չեն տրամադրում կեցության իրավունք: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով ռուսական մամուլին:

Օրեր առաջ Եկատերինա անունով ներկայացած մի ռուս կին հայտնել է, որ իր ամուսնու հետ ցանկացել է Թուրքիայում մնալ, ընդ որում նշել է, որ իրենց ասվել է, թե ցանկացած տեսակի փաստաթուղթ ներկայացնելու դեպքում էլ, միևնույն է, չեն կարող մնալ։ Թուրքիայի ԱԳՆ-ից դեռ դեպքի առթիվ որևէ մեկնաբանություն չի տրվել։

Նշենք, որ կարճատև կեցության դեպքում անձն իրավունք ունի մեկ տարի մնալ, ինչպես նաև դուրս գալ երկրից, երեխաներին տանել տեղական դպրոց, բացել բանկային հաշիվ և այլն։ Ուկրաինական ճգնաժամից ի վեր՝ Թուրքիայում ժամանակավոր կեցության թույլտվություն է ստացել մոտ 153 հազար Ռուսաստանի քաղաքացի։

Նույն շարքից