Հասարակություն Պատահարներ 

Շիրակի մարզում Mitsubishi Airtrek-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր վիճակում հայտնվել ձորակում․ կան վիրավորներ

analitik.am

Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Mitsubishi Airtrek մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 103 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և, գլխիվար շրջվելով, հայտնվել ձորակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով՝ օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին օգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Գյումրու» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայում եղել են 3 հոգի, սակայն հիվանդանոց են դիմել 2 հոգի։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Նույն շարքից