Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարպեցի փողոցի 9Բ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Պարզվել է, որ հրդեհը բռնլվել է նույն շենքի 2-րդ բնակարանի բնակիչ Սոնա Թ․-ին պատկանող տանը, ամբողջությամբ այրվել է ննջասենյակը, ողջ գույքով։
Դեպքի վայր է ժամանել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև վերջ կատարել են հերթապահություն։
Ըստ նախնական տեղեկություների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։