Հռոմի Ֆրանցիսկոս պապը միասեռականությունը որակել է «մեղք», բայց ոչ «հանցագործություն»՝ միևնույն ժամանակ ոչ ավանդական սեռական կողմնորոշումն ունենալը քրեականացնող օրենքները որակելով «անարդար»:
Ինչպես գրում է lemonde.fr-ն, կաթոլիկների 86-ամյա հոգևոր առաջնորդի խոսքով՝ «Աստված սիրում է իր զավակներին այնպիսին, ինչպիսին որ նրանք կան»:
«Միասեռական լինելը հանցագործություն չէ. այո, բայց դա մեղք է: Նախ եկեք տարբերենք մեղքը հանցագործությունից», - ասել է Ֆրանցիսկոս պապը:
Ֆրանցիսկոս պապը, դիմելով եպիսկոպոսներին, որոնք պաշտպանում են ավանդական սեռական կողմնորոշումն ունենալը քրեականացնող օրենքները, կոչ է արել նրանց՝ ողջունել ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչների մուտքը եկեղեցի:
Հատկանշական է, որ պոնտիֆիկոսը, խոսելով միասեռականությունը քրեականացնող կամ ԼԳԲՏՔ համայնքի նկատմամբ խտրականություն սահմանող օրենքների մասին, ասել է, որ դրանք «անարդար» են և որ Կաթոլիկ եկեղեցին կարող է և պետք է աշխատի դրանց վերջ դնելու ուղղությամբ: