Միջազգային 

Օկուպացված Քաշաթաղի շրջանում ադրբեջանցի զինծառայող է ինքնասպան եղել

analitik.am

Ադրբեջանցի զինծառայող Սալախով Աքրամ Ասիմ օղլուն հրազենով վերջ է տվել իր կյանքին։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 24-ին՝ երեկ։

Տեղեկատվությունը տարածել է Կուբաթլուի (Սանասարի) զինվորական  դատախազությունը, ինչը նշանակում է, որ դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում՝ մասնավորապես Քաշաթաղի շրջանում։

Ստացված տեղեկատվության հիման վրա զինվորական դատախազության աշխատակիցները զննել են դեպքի վայրը և դիակը, որպես իրեղեն ապացույց առգրավել գործին առնչվող իրեր, ստացել բացատրություններ և կատարել այլ գործողություններ։

Նույն շարքից